⚖️ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա է: Այս մասին այսօր դատարանում հայտնեց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը:
📌 Նշենք, որ Սերժ Սարգսյանին առնչվող գործերը վերաբերում են Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալուն և Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ-ին պատկանող հողերն օտարելուն: Իսակովի հողերը օտարելու ժամանակահատվածում ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Նա հենց այս դրվագով է վկա: Քոչարյանից բացի Իսակովի պողոտայի գործով վկա են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որոնք ևս պետք է գան դատարան՝ ցուցմունք տալու: |factor.am|

Թողնել պատասխան