ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղվ…

❗️ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ հանդես գալ որպես ներկայացուցիչ (փաստաբան)։ 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, սակայն, դեկտեմբերի 28-ին որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված դատավորի վարքագծի կանոնն ու անհամատեղելիության պահանջը։
📌 Մենք ամփոփել ենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հետեւանքների դա կարող է հանգեցնել, եւ իրականությանը չհամապատասխանող ինչ հայտարարություններ են հնչել այս ընթացքում։
Կարդալ ավելին

Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով