Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը կմիացվի Հերհերի միջնակարգ դպրոցին….

🏫 Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը կմիացվի Հերհերի միջնակարգ դպրոցին. համապատասխան նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին:
🔸 Նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ Կարմրաշենի դպրոցում սովորում է 2 աշակերտ, սակայն ԿԳՄՍՆ-ն լիզենզիայով հատկացրել է 190 տեղ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է:
🔸 Միաժամանակ, Հերհերի միջնակարգ դպրոցում, որը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ, դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է:
📌 Նշենք, որ Հերհերի միջնակարգ դպրոցը հեռու է Կարմրաշենից 7 կմ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով