«Ականատես» դիտորդական առաքելությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակն…

📣 «Ականատես» դիտորդական առաքելությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակնկալում է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովում նախընտրական շրջանում:
«ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը՝ 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը ԿԿՀ տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։
Փոփոխության առաջին կիրառությունը պետք է լիներ Վաղարշապատի ավագանու ընտրություններում։ […] Համապատասխան տեղեկանքները ԿԿՀ կայքում առկա չեն։
💬 Բանավոր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ն պարզաբանել է, որ բանկերը տվյալներ չեն ներկայացրել»,- ասվում է դիտորդական առաքելության հայտարարության մեջ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով