Արցախի նախկին բնակիչ Մերի Ղարայանը ՀՀ-ում չի ճանաչվել փախստական եւ չի օգտվել սո…

🔸 Արցախի նախկին բնակիչ Մերի Ղարայանը ՀՀ-ում չի ճանաչվել փախստական եւ չի օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից՝ չնայած իր բռնի տեղահանված լինելու հանգամանքին։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը մերժել է նրա դիմումը՝ պատճառաբանությամբ, որ վերջինս հանդիսանում է ՀՀ քաղաքացի։
⚖️ Դիմելով դատարան՝ Ղարայանը պնդել է՝ Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի եւ ԼՂ-ի ազգային խորհրդի 1989 թ․ դեկտեմբերի 1-ի թիվ 1650-11 համատեղ որոշման համաձայն՝ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները, ուստի ԼՂ քաղաքացիներն այս որոշմամբ ճանաչվել են ՀՀ քաղաքացիներ, եւ այժմ նրանց նկատմամբ տարբերակված մոտեցում է կիրառվում։
🤵 Դատարանը, սակայն, մերժել է հայցը՝ նշելով, որ պետությունը չի կարող փախստական ճանաչել սեփական երկրի քաղաքացուն։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության ներքո չեն վերցվում այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, իսկ Հայցվորի այն փաստարկը, որ «այլ պետություն» եզրույթը պետք է վերաբերի ԼՂՀ կամ ՀՀ քաղաքացիությունից զատ, այլ պետության քաղաքացիներին՝ դատարանն անհիմն է որակել։
📎 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով