Ռուսական ռազմական ինքնաթիռները այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային սահմանը…

🇷🇺 🛫 Ռուսական ռազմական ինքնաթիռները այսօր երեկոյան խախտել են Լիտվայի օդային սահմանը, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, փոխանցում է «Մեդուզան»։
🔸 Երկրի ՊՆ-ն հաղորդել է, որ ռուսական ՍՈւ-30 կործանիչը եւ Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը Լիտվայի տարածքում թռել են շուրջ 700 մետր եւ 18 վայրկյան անց վերադարձել ՌԴ։
Ի պատասխան՝ անհապաղ օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության 2 կործանիչներ։
🗣 Նաուսեդան հայտարարել է, որ Լիտվայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներին կկանչի՝ «բողոք արտահայտելու ընդդեմ անպատասխանատվության եւ վտանգավոր պահվածքի»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով