❗️ՀԱԵ Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականներ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ քննիչ Նազելի Սարգսյանի անունից ծանուցագիր է ուղարկվել, որ բոլորը պետք է 2025թ․ հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանան քննչական մարմին։
🗣 «Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում: Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին», — նշված է հայտարարությունում, հավելելով՝ նրանք ցանկանում են ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչևդեռ ոչ աշխատանքային օրով չեն կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը։
📌 «Սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով կոչ ենք անում քննչական մարմնին մեզ հրավիրել հարցաքննության որևէ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ, ծանուցելով հարցաքննության մասին: Հատկանշական է նաև, որ այս ոչ աշխատանքային օրերին մենք հնարավորություն չունենք քննչական մարմնի գրասենյակին որևէ փաստաթուղթ հանձնելու»։

Թողնել պատասխան