Քանի որ այսօր հոկտեմբերի 27-ն է, օրվա «խորհրդով» անուն առ անուն հիշենք արյունահ…

🇦🇲 Քանի որ այսօր հոկտեմբերի 27-ն է, օրվա «խորհրդով» անուն առ անուն հիշենք արյունահեղությունից անմիջապես հետո պաշտոն ուզողներին
ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, ՀՀ Գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյան, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյան, Ներքին գործերի նախարար` գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Համակարգող նախարար` Անդրանիկ Քոչարյան։
Ի՞նչ էր տեղի ունեցել։ Ահաբեկչությունից անմիջապես հետո մի խումբ զինվորականներ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու:
Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում՝ իշխանությունը հանձնելու պահանջով: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել` «սրիկայություն և անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:
Հետևությունները թողնենք ընթերցողին։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով