Մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էի տվել «France TV» հեռուստաընկերությանը՝ «Nous,…

Մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էի տվել «France TV» հեռուստաընկերությանը՝ «Nous, les Européens» հեռուստաշոուի համար։ Հեռուստաընկերությունը շատ գեղեցիկ ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին, անդրադարձել տարբեր առումներով։ Իմ հետ զրույցի հատվածում խոսում եմ Հայաստանի՝ եվրոպական մշակույթի մաս լինելու, մեր մշակութային կապերի մասին, խոսում եմ այն մասին, որ հայ հանրությունը իր տեսակով ժողովրդավար է, խոսքի ազատությունը արժևորող։ Խոսել եմ այն մասին, որ Ֆրանսիան ոչ միայն հայտարարություններով, այլ փաստացի քայլերով պետք է օժանդակի Հայաստանի զարգացմանը, նաև ռազմական ոլորտում։
Նաև անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը և կարծիք հայտնել, որ հանդիպմանը պետք է հաջորդեն կարևոր քայլեր, որպեսզի դա չլինի զուտ շոու, այլ լինի իրական խաղաղություն։ Խոսքս ավարտվում է լեգենդար Շառլ Ազնավուրի վերաբերյալ իմ դիտարկմամբ, որ նա լեգենդ է ու սիրելի թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի ժողովրդի համար։
Հ. Գ. Նյութն ու հարցազրույցի իմ հատվածը կդնեմ մեկնաբանության բաժնում՝ ֆրանսերեն իմացողների համար ☺️

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով