Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի 2026 թվականին պահել իշխանությունը, մենք հայտնվելու…

🇦🇲 Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի 2026 թվականին պահել իշխանությունը, մենք հայտնվելու ենք Ադրբեջանի ուղիղ ազդեցության տակ։ Սա չի նշանակում, որ գալու են մեզ մեր տներում սպանեն։ Սա նշանակում է, որ այդ փափուկ ուժի ճնշումը ավելի է սաստկանալու, սկսվելու է, այսպես ասած, բարեկամական պրոցեսը, ադրբեջանցիներ են գալու Հայաստան բնակության ու նրանց պետական մակարդակով երաշխիքներ են տրվելու։ Ժամանակի ընթացքում ադրբեջանական բնակչության քանակը Հայաստանում ավելանալու է, նրանք ֆինանսավորվելու են Ադրբեջանից ու Թուրքիայից ու դա հանգեցնելու է դեմոգրաֆիայի փոփոխության։
Հիմա ընդունված է խոսել գուբերնիայից։ Եթե իրադարձությունները այսպես ընթանան, իմ խորին համոզմամբ՝ Հայաստանը դառնալու է հենց ադրբեջանական գուբերնիա։
ԱԱԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով