Բաքվի դատարանում հիշել են հուլիսյան մարտերի մասնակիցներին Սարդարապատում պարգևատրելու մասին ■ Ադրբեջանական մեղադրողը հարց է տվել նրան՝ «պարգևատրվողները ՀՀ զինված ուժերի զինծառայողներ են, ի՞նչ կարգավիճակով և ի՞նչ նպատակով եք հրավիրվել այդ միջոցառմանը, հատկապես, երբ դատաքննության ժամանակ հայտարարել եք, որ հուլիսյան մարտերի հետ Ղարաբաղը որևէ առնչություն չի ունեցել»:
Պետական մեղադրողն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից նաև հետաքրքրվել է՝ 2020 թվականի հունիսի 19-ին Երևանում կայացել է Արցախի և ՀՀ-ի ԱԽ համատեղ նիստը, «ի՞նչ նպատակով եք մասնակցել այդ նիստին, ի՞նչ հարցեր են քննարկվել, ինչի՞ համար է այդ համատեղ նիստը հրավիրվել»:
Այս հարցադրումներին Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ Արցախի պետական կառույցները մշտապես հրավիրվել են Հայաստանում կազմակերպված նմանօրինակ միջոցառումներին, իսկ նշված ԱԽ համատեղ նիստում «քննարկվել են Հայաստանի անվտանգության հարցերը, բանակի մարտական վիճակը և պատերազմական հնարավոր սցենարները»:
Բաքվի դատարանում հիշել են հուլիսյան մարտերի մասնակիցներին Սարդարապատում պարգևատրելու մասին
Հոկտեմբերի 30-ին Բաքվի «դատական» նիստին անդրադարձ է կատարվել 2020թ․ օգոստոսի 28-ին Սարդարապատում հուլիսյան մարտերի մասնակիցների պարգևատրման արարողությանը, որին մասնակցել են նաև Արցախի իշխանությունները, մասնավորապես, Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը:
Թողնել պատասխան