«Մինչև խորհրդարանական ընտրություններ այս պայքարը չի մարելու, քանի որ մարելու դեպքում Փաշինյան-Ալիև գործողությունների «ճաքեր» կլինի։ Այս պայքարն ինքը պետք է շարունակի, որպեսզի Ալիևին ապացուցի, որ շարունակելու է մնալ նրա կամակատարը, որպեսզի այդ ընտրություններում ստանա նրա աջակցությունը։ Օրինակ, եթե Ալիևն ասի՝ Նիկոլ Փաշինյանից բացի, այլ մարդ գա իշխանության, պատերազմ է լինելու, այսինքն՝ դեռ շատ տեղեկատվական արշավներ են լինելու։ Երեկ ադրբեջանցի մի փորձագետ ասում էր՝ «եթե Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ ղեկավար, խնդիր է լինելու»։ Այսինքն՝ սրա մասին արդեն պարզ խոսում են։ Ակնհայտ է, որ այս վտանգավոր խաղը, որն ուղղված է հայկական պետականության դեմ՝ միասին են խաղում»։
https://168.am/2025/10/31/2304830.html
Եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը Բաքվի պատվերն է, պայքարը մինչև ընտրություններ չի մարելու. Տաթևիկ Հայրապետյան
«Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը հրահանգավորված է Բաքվից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ խոսելով Առաքելական եկեղեցու ու հայ հոգևորականների դեմ Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների սկսած…
Թողնել պատասխան