Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը հոկտեմբերի 29-ին նամակ է ուղա…

❗️Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը հոկտեմբերի 29-ին նամակ է ուղարկել Վանաձորի քաղաքապետարան, որով լիազորել է Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրել՝ հանելով ավագանու վրա դրված արգելանքը, սակայն հարկադիր կատարողի տվյալ որոշումը վերացվել է վերադասի կողմից, հայտնում է «Անկախ դիտորդը» դաշինքը։
🗣 «Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունն այլևս իրականացնում է գոյություն չունեցող վեճի հայցի ապահովում, որի սահմաններում արգելում է Վանաձորում տեղական իշխանության ձևավորումը: Այսպիսով, պետական իշխանությունը զավթել է Վանաձոր քաղաքում տեղական իշխանությանը և ապօրինի միջոցներով կանխում է ընտրություններով տեղական իշխանության ձևավորումը», — ասված է «Անկախ դիտրոդի» հայտարարությունում, նշելով՝ չարաշահվում են պետական իշխանության վարչական ռեսուրսները, և կանխվում է համայնքի ղեկավարի ընտրությունը։
📌 Հիշեցնենք, որ 2021 թ․-ին Վանաձորի ընտրությունները վիճարկվել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից՝ պահանջելով  մանդատ ունենալ Վանաձորի ավագանիում։ 2021 թ․-ից ի վեր դատական գործընթացների պատճառով ավագանին չի ընտրել Վանաձորի համայնքապետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով