ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զորք ուղարկել Նիգերիա, եթե Աֆրիկայի ամենա…

🇺🇸🇳🇬 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զորք ուղարկել Նիգերիա, եթե Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը չկասեցնի «իսլամիստների կողմից քրիստոնյաների սպանությունները»։
📌 ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հանձնարարել է Պենտագոնին մշակել հնարավոր հարձակման պլան այն բանից հետո, երբ ուրբաթ օրը նա հայտարարել էր, թե «քրիստոնեությունը գոյաբանական վտանգի առաջ է Նիգերիայում»։
🔸 Նիգերիայում այսօր տեղի են ունենում բազմաթիվ հակամարտություններ, որի արդյունքում, ըստ փորձագետների, զոհվում են թե՛ քրիստոնյաներ, թե՛ մահմեդականներ։
📌 Նիգերիայի կառավարությունը, իր հերթին, մերժել է ԱՄՆ իշխանության պնդումները՝ դրանք անվանելով անհիմն հայտարարություններ «քրիստոնյաների ցեղասպանության մասին»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով