📣 Ալիևը հայտարարել է, թե «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին և պետությանը»։
🗣 «Ես սա վաղուց եմ ասում։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այստեղ, իհարկե, հիմնական պատասխանատվությունը ընկնում է պետության վրա։ Հասարակական կազմակերպությունները և, միևնույն ժամանակ, այն ադրբեջանցի գիտնականները, որոնց ես ճանաչում եմ, բազմաթիվ գիտական աշխատանքներ են արել այս ոլորտում», — ասել է Ադրբեջանի նախագահը երկրի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված նիստի իր ելույթում։
📌 Նա նշել է, թե «ադրբեջանցիները երբեք չեն վարակվել անջատողականության հիվանդությամբ»․ «Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրել է: Այսօր ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար»։

Թողնել պատասխան