Փարիզի Ամառային օլիմպիադա. Վերջին օրվան ընդառաջ Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրց…

❗️❗️❗️Փարիզի Ամառային օլիմպիադա. Վերջին օրվան ընդառաջ
🔸Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գերծանր քաշային Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ. Արթուր Դավթյան (մարմնամարզություն, արծաթ), Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ, արծաթ), Վարազդատ Լալայան (ծանրամարտ, արծաթ), Մալխաս Ամոյան (ըմբշամարտ, բրոնզ)
🔸 Այս պահին մեդալներ են նվաճել 91 հավաքականներ, ոսկե մեդալներ՝ 63 հավաքական:
🔸 Թիմային ոչ պաշտոնական առաջնության առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ 39 ոսկե մեդալով: Մեկ ոսկե մեդալ պակաս նվաճել է ԱՄՆ հավաքականը, որը սակայն առաջատար է ընդհանուր մեդալների թվով՝ 122:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով