Վրացիները կարող էին դառնալ այս առաջնության հայտնությունըԵվրո- 2024-ի առաջնությո…

⚽️ Վրացիները կարող էին դառնալ այս առաջնության հայտնությունը
Եվրո- 2024-ի առաջնությունում առանձնահատուկ ուշադրությամբ հետևում եմ հետխորհրդային երկրների հավաքականների խաղերին:
Ուկրաինայի և Վրաստանի հավաքականներն ունեն «բնավորություն», հարգանքի արժանի են, եթե նույնիսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել չկարողանան:
Ուկրաինան երեկ կամային հաղթանակ տարավ Սլովակիայի հանդեպ ու կարծում եմ՝ նույնիսկ մարզական առումով բավականին մոտ է խմբային արգելքը հաղթահարելուն:
Վրաստանը նույնպես պահպանում է հնարավորություններ, իհարկե՝ ավելի համեստ:
Եթե չլիներ փորձի պակասը, որոշ դեպքերում՝ շփոթվածությունը՝ վրացիները կարող էին դառնալ այս առաջնության հայտնությունը. խաղի որակով նրանք կարող էին չպարտվել թուրքերին, հաղթել չեխերին…
Բայց չմոռանանք՝ խոսում ենք Եվրոպայի առաջնության մասին, որին Վրաստանն ու Ուկրաինան մասնակցում են, իսկ մեր պարագայում՝ դա տակավին երազանքի պես մի բան է…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով