ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նպատակահարմար է համարել միջուկային փ…

🇷🇺 ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նպատակահարմար է համարել միջուկային փորձարկումների վերսկսման նախապատրաստական ​​անհապաղ աշխատանքները սկսելը։
📌 Նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգները հոկտեմբերին անցկացրել է «Գլոբալ տենդեր 2025» զորավարժությունները, որոնք ներառում էին Ռուսաստանի դեմ կանխարգելիչ միջուկային հարվածի փորձարկումներ: 
🗣 Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարությունները:  Նա հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի կողմերը որոշեն դրանք անցկացնել: 
🇺🇸 Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: Նա իր որոշումը հիմնավորել է՝ մեջբերելով այլ երկրների, որոնք, ենթադրաբար, նույնն են անում: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով