Կառավարության նման մոտեցմամբ անձնակազմի կառավարումը բերելու է ԶՈՒ-ում բարոյահոգե…

Կառավարության նման մոտեցմամբ անձնակազմի կառավարումը բերելու է ԶՈՒ-ում բարոյահոգեբանական մակարդակի անկմանը և հովանավորչության աճին:
Այս համատեքստում ցանկանում եմ հավելել նաև, որ մարտական պատրաստության ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի ստուգվում է զինծառայողի պատրաստության աստիճանը՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապատասխանությունը չափանիշներին։
Այսպես ասած, հավելյալ ատեստավորման նախձեռնմամբ, որն իրականացվելու է հավելավճարների միջոցով, խարխլելու է մարտական պատրաստության ամբողջ տրամաբանությունը։
Ըստ այդմ՝ արդյո՞ք փոփոխվում են մարտական կանոնադրությունները և դրանցից բխող պատրաստության չափորոշիչները։
2022, հոկտեմբեր, Դավիթ Տոնոյան
Հ.Գ. ատեստավորման նոր համակարգի մասին նոր էին մտածում, հում նախագծեր էին շրջանառում, հիմա 2022֊ի համեմատ բաներ են փոխվել, բայց փաստաբանի միջոցով հարցիս պատասխանն արդիական է և ականատես ենք սրան։ Սա հատված է, իհարկե, Տոնոյանի պատասխանից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով