Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցու և եկեղեցականների իրավու…

🔴Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգությունները. ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
‼️Խորհուրդը վերահաստատել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ աջակցել արդարադատության հաստատմանը և պաշտպանել եկեղեցու սպասավորների ու հավատացյալ ժողովրդի իրավունքները։
‼️Անհրաժեշտ նկատվեց նաև Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռի իրավունքների և ծիսաարարողական կյանքի վերականգնմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանն ու եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանն ուղղված քայլերը։
‼️Վերահաստատվել է եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով