«Մենք պատերազմի և խաղաղության միջև ընտրություն չունենք, մենք ունենք ընտրություն պատերազմի և ցեղասպանության միջև»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
«Ելքը հետևյալն է՝ մենք մեր ուժերով չենք կարող դեմն առնել, հատկապես հաշվի առնելով, որ որ Արցախը տվել ենք, իսկ հիմնական վահանը Հայաստանի եղել է Արցախի առաջնագիծը, և հիմա մենք պաշտպանվելու հնարավորություն զգալիորեն չունենք։ Մենք պետք է ձեռնարկենք զսպման քաղաքականություն՝ ձեռք բերենք գործընկերներ, որոնցից անդադար հրաժարվում են այս իշխանությունները։ Ուրիշ ճանապարհ չկա»։
Քաղաքագետը խոսել է նաև ռուսական ցորենը երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով, ապա Վրաստանով Հայաստան փոխադրման մասին․
«Եթե դիտարկենք Ադրբեջանի քայլերի նպատակները, ապա այստեղ երկու հիմնական նպատակ է առանձնանում․ առաջինը՝ ցույց տալ ինչ-որ շոշափելի արդյունք խաղաղության գործընթացում։ Ալիևը, կարծես, փորձում է այս կերպ օգնել Փաշինյանին՝ ամրապնդելու ներքաղաքական դիրքերը, քանի որ խաղաղության թեման Հայաստանում մեծ աջակցություն չունի։ Երկրորդ նպատակը՝ արտաքին ցուցադրական քայլն է։ Միևնույն ժամանակ, Ալիևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իր վերահսկողության տակ է պահում Հայաստանի ուղղությամբ ցանկացած բեռ։ Այսինքն՝ այսօր թույլ է տալիս, վաղը կարող է արգելել»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան