Պատասխանատու լուծում կամ մահաբեր պատերազմԵս խրախուսում եմ Վահե Աղաջանյանի քաղաքա…

Պատասխանատու լուծում կամ մահաբեր պատերազմ
Ես խրախուսում եմ Վահե Աղաջանյանի քաղաքական համարձակությունը, ով ընդդիմանալով համատարած անպատասխանատու մոտեցմանը՝ համարձակ լուծումներ է առաջարկում:
Ես ինքս այդ լուծումների կողմնակից եմ ու դրա մասին ակնարկել եմ Պետրոս Ղազարյանի վերջին «Հանրային քննարկման» ժամանակ, որը հեռարձակելու է վաղը երեկոյան:
Փաշինյանին ու նրա շրջապատին թվում էր՝ եթե «փուռը» տան Արցախը, հնարավոր կլինի շրջանցել 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:
Ձախողվեցին:
Հիմա նրանց թվում է՝ եթե դուրս գան Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դարձյալ հնարավոր կլինի խուսափել այդ չարաբաստիկ կետից:
Ավաղ, սին հույսեր են. պարտված կողմը չի կարող իրեն թույլ տալ՝ հրաժարվել անգամ փաստացի գոյություն չունեցող փաստաթղթից:
Դրանով պարտավորությունից չես փախչելու, ընդամենը casus belli ես ստեղծելու:
Պետք չէ փախչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի քննարկումներից, անհրաժեշտ է բանակցել՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար:
Պետք է բանակցել Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ:
Փաշինյանը երեք տարի առաջ ինքն է ստանձնել մի պարտավորություն, որը ենթադրում է լուծում՝ «միջանցքից ցածր, ճանապարհից բարձր» տրամաբանությամբ:
Ուրեմն, պետք չէ փախչել լուծումներից, պետք է գնալ, ակտիվ բանակցել, ունենալ նաև սեփական առաջարկությունները ու գալ նվազ ռիսկերով լուծման:
Մյուս ճանապարհը, որն անում է Նիկոլը՝ պատերազմն է, որն արդեն մահացու կարող է լինել մեր պետության համար:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով