Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյ…

🇹🇷🇮🇱 Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ տվել է ձերբակալման օրդեր ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։
📌 Նշվում է, որ Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մեղադրվում են Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտման մեջ, ինչն, ըստ դատարանի, կարող է համապատասխանել ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հատկանիշներին։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով