Փարաքար խոշորացված համայնքում սպանված Վալոդյա Գրիգորյանի աջակիցները հավաք են իրա…

❗️Փարաքար խոշորացված համայնքում սպանված Վալոդյա Գրիգորյանի աջակիցները հավաք են իրականացնում՝ պահանջելով, որ Ախտոյանները հեռանան Մերձավանից և չվերադառնան։
🔸 Այս պահին բնակիչները քայլերթով գնում են նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գերեզման։
📌 Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։
❗️Մերձավանցիները կարծում են, որ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ընտանիքը կապ ունի սպանության հետ։ Բանն այն է, որ այս տարվա փետրվարին Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա էր հարձակում եղել, որում ներգրավված էր նաեւ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։ Հարձակման հետեւանքով սպանվել էր Ախտոյանի զարմիկը՝ Գրիգոր Օհանյանը։
📌 Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներից մեկը հենց Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկը, մյուսը՝ Գեւորգ Հարությունյանը։ Վերջինս խոստովանական ցուցմունքում ասել է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վրեժխնդրություն է եղել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով