Օրվա գլխավոր թեման, որը դուրս մնաց լրահոսից․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստ…


🇦🇲🇷🇺 Օրվա գլխավոր թեման, որը դուրս մնաց լրահոսից․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
Նիկոլ Փաշինյանի խոսքի գլխավոր շեշտադրումները
▪️Հայաստանի և Ռուսաստանի միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան՝ առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը:
▪️Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր:
Ալեքսեյ Օվերչուկի խոսքի գլխավոր շեշտադրումները
▪️Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ, բազմադարյա պատմություն ունեն, և մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները:
▪️Մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով