Կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, քանի դեռ Ալիևն իր ճաշակով չի «ստացել»Արարատ Միրզ…

Կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, քանի դեռ Ալիևն իր ճաշակով չի «ստացել»
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ իբրև թե հերքելու համար Լավրովի ու Բայրամովի պնդումները:
Լակոնիկ այդ հարցազրույցը, սակայն, ավելի անհասկանալի է դարձրել պաշտոնական Երևանի դիրքորոշումները:
Եթե ասում ես, որ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները(միջադեպերը, սադրանքները) բացառելուն»՝ ընդունում ես Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն ու Ռուսաստան- Հայաստան- Ադրբեջան բանակցային հարթակը՝ Ռուսաստան միջնորդ- հակամարտության կողմ ձևաչափով:
Այդ դեպքում՝ նախարարական եռակողմ հանդիպման չգնալու մնացած հիմնավորումները «լոլո» են:
Եթե ասում ես, որ «Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով»՝ լեգիտիմացնում ես 8 գյուղեր «ազատելու» Բաքվի պահանջը, իհարկե՝ Բայրամովին «թունդ հերքելով»:
Հարգելի իշխանավորներ, տվյալ պարագայում, ես ձեր ասածների ճիշտն ու սխալը, բովանդակությունը չեմ քննարկում: Ընդամենն ասում եմ՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, քանի դեռ Ալիևն իր ճաշակով չի «ստացել»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով