Իրանի հոգեւոր առաջնորդը թե Էրդողանի, թե Պուտինի հետ հանդիպմանն, ըստ էության, շեշտել է, թե չի հանդուրժելու հայ- իրանական սահմանի փակումը։ Խամենեին, ըստ էության, ճիշտ է ֆիքսել այդ զգայուն հարցի հասցեատերերին, բայց հասկանալի չէ` ինչո՞ւ է Թեհրանում այսքան օրակարգային դարձվել հարցը, արդյո՞ք Սյունիքի շուրջ տեղի են ունենում նոր զարգացումներ, թե՞ այս հարցի բարձրացումը Թեհրանի համար առիթ է` Մոսկվայի ու Անկարայի հետ ավելի գլոբալ օրակարգ քննարկելու համար։
Թողնել պատասխան