🗣 «Հովիկ Գաբրիելյանն ասել է՝ իրենք դուրս են գալիս բնագծից, եթե մենք ուզում ենք մնալ, մեղքը՝ մեր վիզը»․ 2 տարի առաջ քննչական մարմնում նման ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմի պայմանագրային զինծառայող Պարսամ Ասատրյանը։ Վերջինս, սակայն, դատարանում հրաժարվեց իր այս խոսքերից, ասաց՝ նման բան չի եղել։ Դատավարության մասնակիցների կոնկրետացնող հարցերին՝ արդյո՞ք իր նկատմամբ ճնշում կամ ուղղորդում է եղել, վկան բացասական պատասխանեց, ի վերջո մտափոխվեց՝ թող հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը։
⚖️ Դատարանն այսօր նաեւ քննեց Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցի հարցը։ Նրա պաշտպանը դատարանին խնդրեց էլ ավելի մեծ մարդասիրություն ցուցաբերել՝ հաշվի առնելով, որ Գաբրիելյանը Արցախից բռնի տեղահանված է, խնամքին ունի մեծահասակ մայր, երկու երեխա եւ կարիք ունի հոգալու իր ընտանիքի հոգսերը։
📎 Կարդալ ավելին
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի տնային կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով — Infocom
«Հովիկ Գաբրիելյանն ասել է՝ իրենք դուրս են գալիս բնագծից, եթե մենք ուզում ենք մնալ, մեղքը՝ մեր վիզը»․ 2 տարի առաջ քննչական մարմնում նման ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ բանակային կորպուսի առանձին դեսանտագրոհային գումարտակի պայմանագրային զինծառայող…
Թողնել պատասխան