Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստի ընթացքում մեղ…

🇦🇿⚖️ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
🔸 Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում։
🔸 Մեղադրողը Գարիկ Մարտիրոսյանի համար պահանջել է 19, Դավիթ Ալավերդյանի համար 18, Լևոն Բաբայանի համար 17, իսկ Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի ու Էդիկ Ղազարյանի համար՝ 16 տարվա ազատազրկում։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով