Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վ…

🇦🇲🇬🇪 Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Միխայիլ Կավելաշվիլի հետ։
🤝 Միրզոյանն ու Կոբախիձեն քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները։ Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
🗣 ԱԳ նախարարը նախագահի հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, նշել է. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն ու ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»: Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով