Ժողովրդին ոչ մեկ «ժեխ» չի ասել, հակառակը՝ անգամ հենց ընդդիմադիր ուժերը Վաղարշապա…

Ժողովրդին ոչ մեկ «ժեխ» չի ասել, հակառակը՝ անգամ հենց ընդդիմադիր ուժերը Վաղարշապատում պարտությունից հետո ակտիվ հորդորում էին որևէ քննադատություն կամ մեղադրանք չուղղել ժողովրդի հասցեին։
Ի՞նչ է անում Ռուբեն Ռուբինյանը։ Նա կեղծ թեզ է առաջ քաշում, թե իբր «ժողովրդին ժեխ են ասում ու մենք ձեզ ցույց կտանք, թե ով է ժեխը»։ Ռուբինյանը հատուկ վիրավորական լեքսիկոն է առաջ քաշում՝ փորձելով ստեղծել պատկեր, որ ընդդիմադիր սեգմենտը վիրավորում է ժողովրդին ու սրանով նա արդեն իսկ հող է նախապատրաստում ընդդիմադիր հատվածի դեմ կոշտ և վիրավորական լեքսիկոնի կիրառման համար։
Ժողովուրդ ջան, սրում են իրավիճակը, արհեստական լարվածություն են փորձում առաջացնել հանրության շերտերի մեջ, տրամադրել իրար դեմ, պառակտել, ինչը արել են իրենց իշխանության ողջ ընթացքում։ Չտրվեք այս սադրանքներին, սրանք կեղծ օրակարգեր են՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանության մեջ։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով