Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «գլխավոր պատճառը, որի համար Հայաստանն այ…

🇹🇷 Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «գլխավոր պատճառը, որի համար Հայաստանն այդքան ձգտում է տարածաշրջանում խաղաղության, այն է, որ Թուրքիայից հայտարարություններ է լսում միմյանց միջև հարաբերությունների կարգավորման մտադրության մասին»։
📣 Ֆիդանը կրկին նշել է, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր։
🗣 «Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք ամենակարևոր պատճառը, որի համար Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի: Հետևաբար, կա հավանականություն, որ մենք տարածաշրջանում կբախվենք սառեցված պատերազմի: Մենք դա չենք ուզում»,- ասել է Հաքան Ֆիդանը։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով