Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերո…

🇦🇲🤝🇰🇿 Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի:
🗣 Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։  
💬 «Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնելու համագործակցությունը։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները դարձնենք ռազմավարական»,- ասել է Տոկաևը: |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով