– ՀՀ իշխանական պատգամավորներն էլ ասում են, որ չպետք է կենտրոնանալ, թե Ադրբեջանում ի՛նչ հայտարարություններ են հնչում ներքին լսարանի համար, պետք է կենտրոնանալ, թե ինչ է արվում հողի վրա խաղաղության օրակարգի համատեքստում, որ, օրինակ՝ Ադրբեջանը իր տարածքով թույլ է տվել բեռ մտնի Հայաստան, ավելին, նրանք մտահոգություն են հայտնում, որ հայկական լրատվամիջոցները ադրբեջանական խոսույթները ավելի են զարգացնում:-Իրականում այդպիսով ՀՀ իշխանությունները ցույց են տալիս իրենց ամբողջ անզորությունն ու տգիտությունը, որովհետև երբ Ադրբեջանը հստակ դիրքավորում է, որ ինքը ՀՀ տարածքի նկատմամբ ունի զավթողական ծրագրեր, դա դառնում է կրթական համակարգի մաս, դառնում է քաղաքականություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ապա դա արդեն լուրջ հարց է: Եթե մի անգամ ղազախական ցորեն է անցել Ադրբեջանի տարածքով, դա չի նշանակում, թե այդ տրանզիտը մեկ ժամ հետո չի կարող փակվել, բայց այն, ինչ կրթական ծրագրերով դրվում է մարդկանց ուղեղներում՝ առաջիկա նպատակների համար, մեկ ժամում ի չիք չի դառնալու, դրանք շատ լուրջ ֆունդամենտալ կեղծ գիտելիքներ են դառնում, որոնք հետո վերածվում են ատելության, էթնիկ զտման, պատերազմի:
Նույն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանը ստեղծեց հստակ, վտանգավոր խոսույթներ, որոնք անընդհատ կրկնում էր: Ադրբեջանցիների մեջ սիստեմատիկ դրված է հայերի նկատմամբ ատելությունը, ու դա չհասկանալ, փորձել կոծկել՝ ոչինչ չի փոխում: Ադրբեջանի ներկայիս քարոզչությունը՝ պատմության կեղծմամբ, կոնկրետ, հստակ դրված զավթողական կոնցեպտ է՝ հղի պատերազմական վտանգներով:
Արցախի ժամանակ էլ էին ասում, թե Ալիևը ներքին լսարանի համար է ասում, հիմա էլ հաղթող կողմ է, ի՞նչ է ասում ներքին լսարանի համար: Նման բան գոյություն չունի, կոնկրետ պետական հրահանգ է իջեցվել, ու դա տեղի է ունենում օգոստոսի 8-ին հաստատված «խաղաղությունից» հետո: Ես շարունակ ասում եմ՝ մի՛ օգտագործեք այդ տերմինը, որովհետև երբ գնում եք ու միջազգային գործընկերներին նման բան եք ասում, հետո շատ դժվար է լինելու ցույց տալ, որ դա զավթողական ծրագիր է, որովհետև դա խաղաղության հետ աղերս չունի:
Այս իշխանությունը մեզ զրկում է և՛ ներքին, և՛ արտաքին պաշտպանությունից ու մեզ կանգնեցնում է շատ դաժան փաստի առաջ, ի վերջո, իրենք ինչ-որ մի պահի չեն լինելու, բայց այդ ռիսկերը հիմա չչեզոքացնելու դեպքում մեծանալու են ու մեծ խնդիր են դառնալու:
https://medialab.am/308319/
«Իրեվանը» ներքին լսարանի համար չէ․ Հայրապետյանը՝ Արցախից հետո պետական հրահանգով Բաքվի առաջ մղվող զավթողական նարատիվի մասին — MediaLab…
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի պետական գործակալությունը՝ Ազերթաջը, օրերս լուր է հրապարակել «Թրամփի ուղու» մասին, որտեղ Երևան անունը ներկայացրել է ադրբեջանական…
Թողնել պատասխան