Նույն սխալը կրկնելու իրավունք չունենք
Գերմանիայի ԱԳ նախարարը, որն այժմ գտնվում է Հայաստանում, խուսափել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք Գերմանիան անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ ու արգելել նավթի ու գազի ներկրումը:
Սա, ըստ էության, ոչ թե խուսափողական պատասխան է, այլ հաստատում այն թեզի, որ մշտապես պնդում եմ՝ արևմտյան որևէ երկիր(այս պնդումը ճիշտ է նաև Ռուսաստանի համար) շահ չունի դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Այս համատեքստում են իմ շարունակական պնդումները, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին արևմտյան հայտարարություններն ավելի շատ հռչակագրային են ու գործնական տեսանկյունից՝ հստակեցման անհրաժեշտություն ունեն:
Հայաստանի համար վիճակը ծանր է, սակայն լուծումներ կան ու դրանք առաջին հերթին՝ պետք է փնտրվեն տարածաշրջանում:
Չպետք է կրկնվի անցած դարի սկզբի սցենարը, երբ մենք դարձյալ տրվել էինք արևմտյան պատրանքներին՝ անտեսելով այն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը:
Հիմա նույն սխալը կրկնելու իրավունք չունենք:

Թողնել պատասխան