Ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում…

⚽️ Ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը Թբիլիսիում տեղի ունեցող նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
📌 Ըստ նրա՝ Հրանտ-Լեոն Ռանոսը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կա՛մ ինքը լինում է մեկնարկային կազմում, կա՛մ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։
🗣 «Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից»,- նշել է մարզիչը՝ հավելելով, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցե ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *