Ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ Ստեփանավան հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով Օպեր…

⚡️Ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ Ստեփանավան հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով
Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
▫️Տարհանված քաղաքացիներից 29-ը տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում: Նրանցից 6-ը անչափահասներ են։
▫️Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։
▫️Հրդեհից զոհվել է մեկ մարդ։ Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի ԲԿ-ում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *