❗️ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գավառ համայնքին պատկանող հողամասերը ապօրինի օտարելու համար, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ Գավառի նախկին համայնքապետի, նույն ժամանակաշրջանում պաշտոնավարած ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ։
🗣 «Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա և 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ: [….] Մեղադրյալների կողմից ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը՝ 3 միլիոն 964 հազար դրամը:
🔸 Դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»,- ասված է հաղորդագրությունում։

Թողնել պատասխան