Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։…

🇺🇦🇺🇸🇷🇺 Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
📌 Նա նաև ասել է, որ ռուս – ուկրաինական պատերազմում ամենամեծ խնդիրը Ղրիմի կարգավիճակն է և Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջանները, որոնց տարածքների մի մասը նույնպես ռուսական հսկողության տակ է։
🗣 «Դրանք ռուսալեզու տարածքներ են, այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, մարդկանց մեծամասնությունը կողմ է եղել ռուսական իշխանության ներքո մնալուն, իմ կարծիքով՝ սա է կոնֆլիկտի հանգուցային կետը», – ասել է ԱՄՆ բանագնացը, միաժամանակ հարցադրում արել, իսկ աշխարհը կճանաչի՞, որ դրանք ռուսական տարածքներ են։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *