Այսօր դատարանում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը: Այս անձին չեմ ճանաչում ու որևէ անձնական մոտեցում չունեմ նրա մեղադրանքի առնչությամբ: Բայց ունեմ հաստատուն դիրքորոշում. արդարադատություն չի կարելի իրականացնել խոշտանգումների միջոցով, մարդու իրավունքների հաշվին: Կալանքը պատժի ձև չէ ու մարդը պետք է կալանքի տակ չլինի, եթե ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են խափանման այդ միջոցի հետ: Հավատացեք, այդ պարագայում արդարադատության որակն ավելի բարձր կլինի:
Թողնել պատասխան