Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ….

📣 Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
🗣 Այս մասին Արշակ Սրբազանն ասել է՝ մեկնաբանելով մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածված նամակը, որը վերագրվում է 13 եպիսկոպոսների։
📃 Ըստ հրապարակման՝ Մայր աթոռում հանձնախումբ է ստեղծվել Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Նամակում նշվում է, որ ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է
տեսանյութերի իսկությունը, սակայն Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն, ու եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։
⚖️ Արշակ արքեպիսկոպոսի պաշտպան Արսեն Բաբայանը նշում է՝ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, ուստի ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով