💥 Արդարադատության նախարար Գալյանը հայտնել է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտին եւ այդպիսին է այսպես ասած սահմանադրական փոփոխությունների խորհրդի հանձնառությունը:
Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կլինի խորհրդարանի ընտրությունից հետո, իսկ ընտրությունն էլ կլինի հնարավորություն, որ մասնակից ուժերը իրենց տեսակետները արտահայտեն Սահմանադրության վերաբերյալ:
Սցենարներից մեկը կարող է լինել այն, որ խորհրդարանի ընտրությունից առաջ Փաշինյանը կհրապարակի նոր Սահմանադրության տեքստը, իսկ հետո, եթե ՔՊ-ն հաջողի ընտրության արդյունքով պահպանել իշխանությունը, կհայտարարի, որ այդ քվեն նաեւ քվե է Սահմանադրության նոր տեքստին:
Դրանից հետո Սահմանադրությունը կդրվի՞ հանաժողովրդական հանրաքվեի, թե՞ փորձ կարվի այն որեւէ կերպ անցկացնել օրինակ խորհրդարանով: Թերեւս այո, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ընտրության արդյունքով ապահովել այսպես ասած սահմանադրական մեծամասնություն:
Նրա համար դա կլինի բավականին բարդ խնդիր, բայց նա կառաջնորդվի՝ «ջուրը մտնողը թրջվելուց չպետք է վախենա» սկզբունքով, ձգտելով ստանալ հենց սահմանադրական մեծամասնություն եւ այսպես ասած ազատվել Սահմանադրության հանրաքվե անելու հավելյալ գլխացավանքից:
Կստացվի, թե ոչ, մեծապես կախված է անշուշտ այն հանգամանքից, թե որքան արդյունավետ կգործեն ընդդիմադիր հիմնական ուժերը:

Թողնել պատասխան