«Միջանցքային» հայտարարություններ Բաքվից Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակվ…

❗️ «Միջանցքային» հայտարարություններ Բաքվից
Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակված հայկական և ադրբեջանական պաշտոնական մեկնաբանություններում կա մի վտանգավոր հակասություն։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր հայտարարել է, որ Հայաստանը ընդունել է Ալիևի պահանջը՝ Նախիջևան տանող անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Սա, ըստ Բաքվի, ադրբեջանական «պատմական արդարության» հաղթանակն է։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից հետո վստահեցրել էր, թե ապաշրջափակումը լինելու է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
👉 Հակասությունը ակնհայտ է․
✔️եթե Հայաստանը համաձայնել է, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնեն առանց հայ սահմանապահի կամ մաքսավորի վերահսկողության, ապա սա միջանցքային տրամաբանություն է, ինչը լրջագույն հարված է մեր ինքնիշխանությանը,
✔️եթե ոչ, ապա Ադրբեջանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և ճնշման գործիք՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց օրակարգը։
⚠️ Մտահոգիչ է այն, որ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս չի հրապարակել Վաշինգտոնում ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Թրամփ- Փաշինյան հուշագրի տեքստը:
Փաստաթուղթը գաղտնի պահելը, ցավոք, ավելի արժանահավատ են դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները։
📌 Այս պայմաններում հասարակությունը լիովին իրավասու է պահանջելու ոչ միայն հստակ բացատրություններ, այլև պաշտոնական փաստաթղթերի հրապարակում։
Հայաստանի ապագան չի կարող որոշվել մեկ մարդու կողմից՝ փակ դռների հետևում․ նման որոշումները պետք է անցնեն հանրային վերահսկողության ու քաղաքական պատասխանատվության դաշտ։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով