🔷ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց եկեղեցում երեկ կայացած Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ Հայրապետի անունը։
🔷Կարծում եմ՝ դուք հասկանում եք, որ առանց թեմակալ առաջնորդի թույլտվության դա չէր կարող լինել։
🔷Իսկ թեմակալ առաջնորդն այն նույն մարդն է, ում անվան ներքո դուք դրել եք ձեր 9 ստորագրությունները։
🔷Կներեք, իհարկե, բայց ստացվում է, որ ձեզ «գցում են»։
🔷Առաջին տողով ստորագրած մարդը հերիք չէ՝ զերծ է այն ճնշումներից ու կոմպրոմատներից, որի ներքո դուք եք։
🔷Ըստ ամենայնի՝ նա, հանգիստ ԱՄՆ-ում նստած, սպասում է Սուրբ Թադեի գահին բազմելուն, բայց և չի շտապում կտրուկ քայլերի գնալ և «ստռախովկեքով» է խաղում։
🔷Օր առաջ դարձի՛ եկեք և վերադարձե՛ք Մայր եկեղեցու ու նրա Հովվապետի գիրկը։
🔷Ինձնից լավ գիտեք, որ բոլորիդ աջակցողը, թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իմաստով պարտակողը Վեհափառ Հայրապետն է։
🔷Այլ հենարան դուք պարզապես չունեք։
Քաղաքագետ
Էդգար Էլբակյան
@armnationalfront
Թողնել պատասխան