ԵՄ-ն օգնում է Երևանին էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի հարցում՝ աշխատելով նա…

🇪🇺🇦🇲 ԵՄ-ն օգնում է Երևանին էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի հարցում՝ աշխատելով նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վրա: Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք:
ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոս
Աղբյուրը՝ «Արմենպրես»
🌐 Բաժանորդագրվի՜ր «Գեոպոլիտիկա»-ին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով