Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ Դեպի Կիրանց…

Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։
Դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով, թույլատրում են գյուղ մտնել միայն տեղի բնակիչներին, հայտնում է Ազգային ճակատը։

Սակայն բնակիչները շարունակում են գյուղի մուտքի փակված տարածքում մնալ, որտեղ են նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
📍Ավելի վաղ ՀՀ Ոստիկանությունից հայտնել էին, որ ՀՀ ՊՆ-ն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում՝ պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով, և ոստիկանները այնտեղ իրականացնում են ուժեղացված ծառայություն։
🎦Տավուշը հանուն հայրենիքի
@RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *