Նոա-Լեգիա խաղից հետո Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ»-ի մոտ լեհ …

‼️ Նոա-Լեգիա խաղից հետո Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ»-ի մոտ լեհ երկրպագուները կոտրում են ամեն ինչ:
📣 «Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի»,- «Փաստինֆո»-ին հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
📌 Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ն 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել լեհական «Լեգիա»-ի նկատմամբ ու ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով