ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ«ԳԼՈՒԽ ՉԵՄ ՀԱՆՈՒՄ»Գլուխ չեմ հանում աշխարհի բանից,Գլուխ չեմ հանում ինք…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԳԼՈՒԽ ՉԵՄ ՀԱՆՈՒՄ»
Գլուխ չեմ հանում աշխարհի բանից,
Գլուխ չեմ հանում ինքս ինձանից,
Եվ ճարս կտրած՝ Աստծուն եմ դիմում.
-Վերի՛ն ողորմած, ինչպե՞ս է լինում,
Որ երկար մի կյանք շնորհելով ինձ՝
Չես օգնել կարգին,
Որ չշփոթեմ ես եղեգ ու սինձ,
Որ ուշքս մի քիչ գլուխս բերեմ,
Ամոթը վախից կարգին տարբերեմ։
Ուշքդ չես պահում դուռ ու տանիքիս։
Ինչու՞ չես օգնում դու հոգնատանջիս…
Ու շշնջում է Աստված ականջիս.
-Տեղդ պի՛նդ մնա, մի՛ քրքրիր քեզ,
Տարիքն ի՞նչ անի, քո բախտն է այդպես։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով