Գործադիրն ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր և…

Գործադիրն ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր և լրամշակված ծրագրերի փաթեթ:
🏘 Բնակարան ձեռք բերելու հավաստագրերին այլընտրանք է ստեղծվում այն ընտանիքների համար, որոնք ունեն խոցելի կարգավիճակ և չեն կարողանալու վարկային միջոցներ ներգրավել: Այդպիսի ընտանինքներին յուրաքանչյուր անդամի համար կտրամադրվի ամսական 40 000 դրամ վարձավճարի փոխհատուցում 10 տարի ժամկետով: Միաժամանակ, մեկ տարով կերկարաձգվի Երևանի Մոլդովական 29/1 հասցեի հանրակացարանում բնակվողների ժամկետը:
👨‍💻 Տնտեսական ինտեգրումն ապահովելու համար ներդրվում է նոր միջոցառում բնակարանային հավաստագրեր իրացրած, սակայն աշխատանք չունեցող արցախցիների համար: Ծրագիրը ներառում է բիզնես ուսուցում, 12-ամսյա մասնագիտական ուղեկցում և դրամաշնորհների տրամադրում՝ մինչև 2 միլիոն դրամ: Լրացուցիչ 1 միլիոն դրամի փոխհատուցում կնախատեսվի այն գործարարների համար, որոնք կապահովեն 18-ամսյա կայուն գործունեություն:
🗓 Մինչև 2026-ի դեկտեմբերի 15-ը երկարաձգվեցին կեցության և այլ ծախսերի համար տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը և տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: դեկտեմբերի 31-ը: |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով