Հայաստանը հենվելու, բռնվելու տեղ չունի. թուրքագետը` Ալմաթիի հանդիպման մասինSputn…

Հայաստանը հենվելու, բռնվելու տեղ չունի. թուրքագետը` Ալմաթիի հանդիպման մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների համար ընտրված ղազախական հարթակն արտաքինից չեզոք է, բայց որոշ չափով կողմնորոշում ունի դեպի Թուրքիա։
🔗Թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը հաստատել են ԱԳ նախարարների հանդիպման մասնակցությունը։ Ղազախական կողմը նշել է, որ միջնորդ չեն լինի այդ բանակցություններում։

Վարուժան Գեղամյանը շեշտում է՝ միջնորդների կարիք չկա ոչ թե որովհետև կողմերը հարաբերությունների այնպիսի մակարդակի են հասել, որ կարող են բացեիբաց խոսել և քննարկել տարբեր հարցեր, այլ թուրքական կամ ադրբեջանական կողմերն են ամեն ինչ անում դրա համար։ Ըստ թյուրքագետի՝ միջնորդի կարիք հիմնականում ունենում է բանակցային սեղանի շուրջ նստած թույլ, պարտված, խոցելի կողմը։
🎦Զրույցն ամբողջությամբ
@RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *